Արա Աբրահամյան. «Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստեղծելու է կուսակցություն և մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Այսօր ասուլիսի ժամանակ Ա.Աբրահամյանը հայտարարեց, որ ավելի քան 100 իրավաբաններ աշխատում են և իր ծրագրերը կհստակեցվեն հաջորդ տարվա մարտին:

Նա մեծ անդրադարձ կատարեց իր անցյալին, թե ինչպես է Մալիշկայից ՌԴ հասել, աշխատել, թե ինչ մեծ ամբիցիաներ ունի: Սակայն, Աբրահամյանի խոսքով, ինքը գիտակցում է նաև, որ չի կարող դառնալ ո՛չ ՀՀ նախագահ, ո՛չ էլ ՀՀ վարչապետ, քանի որ օրենսդրությամբ պահանջվող ժամանակաշրջանում մշտապես չի բնակվել ՀՀ-ում: Միաժամանակ նա նշեց, թե «դաբրոն» ստանալու է Մալիշկայի ժողովրդից: Թե կուսակցությունն ինչ գաղափարախոսություն կունենա, դա էլ դեռ «գաղտնիք» է, պետք է ծրագրերի վրա աշխատողները հստակեցնեն:

«Ես չեմ ուզում կարիերա ստեղծեմ, ես բիզնեսմեն եմ»,- ասաց Ա.Աբրահամյանը՝ հավելելով, թե «մկների ժողովը չի ճառը ասեն, զանգը չկախեն»:

Տեսանյութեր

Լրահոս