Բաժիններ՝

Ես «Արսենալի» հետ 15 կամ 16 խաղ եմ անցկացրել և միայն 1 անգամ մրցակիցները չեմ տրտնջացել. Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչը համարում է, որ իր թիմի համար հաղթական լոնդոնյան դերբին անցել է առանց վիճարկելի պահերի:

«Ի՞նչ վիճարկելի պահեր: Ըստ իս, ոչինչ վիճարկելի չի եղել: Խաղը բազմաթիվ ասպեկտներ ունի` տեխնիկական, տակտիկական, էմոցիոնալ և ֆիզիկական: Սովորաբար լավագույն թիմը հաղթում է: Մենք լավագույնն էինք:

Մտածում եմ, որ ես «Արսենալի» հետ խաղացել եմ 15 կամ 16 անգամ և միայն 1 անգամ նրանք չեն տրտնջացել: Հնարավոր է այն պատճառով, որ նրանք հաղթել են այդ խաղում: Մնացած մյուս դեպքերում նրանք ինչ-որ պատճառներ են գտել:

Առաջին դերբին ես անցկացրել եմ 2000թ. սեպտեմբերին: Ես դերբիներ եմ ունեցել Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում և միշտ նույն բառերն եմ կրկնել. պետք է վերահսկել էմոցիաները»,- ցիտում է Մոուրինիոյին Goal.com-ը:

Խաղն ավարտվեց «կապույտների» հաղթանակով (2:0):

«Արսենալը» Գաբրիելի և Սանտի Կասորլայի հեռացումների պատճառով խաղն ավարտեց 9 հոգով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս