Մերկ ամերիկուհին ցուցադրել է 72 կգ-ով նիհարելու «մութ կողմը»
31-ամյա Ջուլիա Կոզերսկին որոշել է լուսանկարների միջոցով ցուցադրել նիհարելու մութ կողմը: Կինը կարողացել է ազատվել բաղձալի 72 կիլոգրամից, սակայն իր ձեռքբերմամբ հպարտանալու փոխարեն՝ լուրջ բարոյական վնաս է կրել, գրում է The Daily Mail-ը:
Արագորեն նիհարելը հաճախ շրջապատողների կողմից արժանանում է հիացական արձագանքների, սակայն՝ ոչ Ջուլիայի պարագայում:
Ջուլիան սկսեց նիհարել 2009-ում՝ 25 տարեկանում, երբ կշռում էր 155 կգ: Այդ ժամանակ նա ամուսնացավ ու մտածեց երեխա ունենալու մասին: Նիհարելով 72 կիլոգրամ՝ նա զգաց միայն հիասթափություն՝ կապված կախված ու կնճռոտված մաշկի հետ:
Կինը որոշեց ստեղծել Half կոչվող ֆոտոնախագիծն ու ցույց տալ աշխարհին իր փոխված արտաքինն ու իր հիասթափության դառնությունը: