«Լուսավոր Հայաստանին» անդամակցում են նաև «Դեմ եմ»-ի, «Ոչ թալանի», «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության որոշ ակտիվիստներ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական հաջորդ ընտրություններին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հատարարեց անձամբ Է.Մարուքյանը:
«Նախաձեռնությունում հավաքված են տարբեր քաղաքացիական շարժումներից ակտիվիստներ: Այստեղ միացել են այն մարդիկ, որոնք կիսում են «Լուսավոր Հայաստանի» գաղափարները, հիմա մի մասը կարող է լինել «Դեմ եմ»-ից, մի մասը՝ «Ոչ թալանին», կամ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություններից»,- ասաց Է.Մարուքյանը:
Նա նշեց, որ որպես քաղաքական կուսակցություն կգրանցվեն, երբ երբ պատարստ լինեն համագումարին: Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը ֆինանսավորվելու է անդամների ներդրումների հաշվին: Նա նկատեց, որ կուսակցության թիմը հավաքելիս նախապատվություն է տալիս այն անձանց, ովքեր հնարավորինս մաքուր կենսագրություն ունեն: