Բաժիններ՝

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության խնդիրը կվերացվի. Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական

APA-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, երկրի տրանսպորտի, ծովագնացության ու հաղորդակցության նախկին նախարար Բինալի Յըլդըրն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության խնդիրը կվերացվի:

«Շինարարական աշխատանքներու առաջացած խնդիրների մասին ես վերջերս եմ իմացել: Խնդիրը ծագել է շինարարական ընկերությունների պատճառով: Մենք անպայման կավարտենք նման կարևոր տարածաշրջանային նախագիծը: Հարցն իմ անձնական վերահսկողության ներքո է: Կարճ ժամանակահատվածում կձգտենք լուծել խնդիրները՝ կապված շինարարական ընկերությունների հետ ու ավարատել երկաթուղային ճանապարհի շինարարությունը»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս