«Նախագահն ինքը հուշել է, չէ՞, «գլխից պետք է բռնես»»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալվող շարժումը, կարծես թե, հստակ բաժանվել է երկու հարթության՝ քաղաքացիական և քաղաքական: Քաղաքացիական հարթությունում պայքարը ղեկավարում է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, իսկ քաղաքական հարթությունում՝ «Ոտքի՛ Հայաստան» նոր նախաձեռնությունը: Թեպետ այս երկու նախաձեռնությունների հիմնական պահանջն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղարկումն է, բայց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները հայտարարում են, որ իրենք գնում են նաև իշխանափոխության ճանապարհով՝ կոչ անելով տարբեր քաղաքական ուժերի միանալ իրենց: Իսկ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը դեռ չի խոսում իշխանափոխության մասին: Այս երկու նախաձեռնություններն էլ հայտարարում են, որ իրենց միջև չկա պառակտում, ու իրենք համագործակցում են միմյանց հետո:

Արդյոք արդյունավետ կլինի՞ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը ծավալել այդ երկու հարթություններում միաժամանակ, թե՞ պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ տեղում և այդպես շարունակել պայքարը:

Political technologists Armen Badalyan and Vigen Hakobyan analyzed 'No to Robbery' initiative's actions in Dialogue press club

Պատասխանելով «168 Ժամի» այս հարցադրումներին՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ ինքը որևէ պայքար էլ չի տեսնում հոսանքի թանկացման դեմ: Ըստ նրա՝ կար Բաղրամյան պողոտան փակելու «պրոյեկտ», որն ավարտվել է, իսկ դրանից հետո այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը ժողովրդի ինքնագործունեության արդյունքն է: Նրա խոսքով՝ եթե որևիցե մեկն ասի, որ սա քաղաքական պայքար չէր, այլ՝ քաղաքացիական, ուրեմն՝ այդ մարդը կա՛մ իշխանությունների կողմից է ուղղորդվում, կա՛մ նա «բացարձակ անգրագետ է»:

Կարդացեք նաև

«Եթե դուք ցանկանում եք պայքարել իշխանության այս կամ այն քաղաքականության դեմ, ապա այստեղ հարցի մեկ լուծում կա՝ Վրաստանի օրինակը. փոխվեց նախագահը, և ամեն ինչ փոխվեց: Այսինքն՝ պետք է իշխանափոխության համար պայքարեն, եթե իրենք այդքան պոտենցիալ ունեն: Բայց մենք տեսնում ենք, որ այդ ուժերը նման պոտենցիալ չունեն: Պայքարը շատ ավելի համակարգային է լինում, շատ ավելի մտածված է լինում, այստեղ ծրագրավորված ոչինչ չկա, երբ ուզում ես պայքարել, դու համակարգված պետք է պայքարես, ու ամենաառաջինը՝ եթե ուզում ես հաջողության հասնել, գործող նախագահը մի ճիշտ արտահայտություն ունի՝ «գլխից պետք է բռնես», նախագահն ինքը հուշել է, չէ՞»,- ասաց փորձագետը:

Մեր դիտարկմանը, թե այս երկրորդ՝ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը կարծես հենց այդպես էլ անում է՝ ասում են, որ իշխանափոխության են գնում, Ա. Բադալյանը չհամաձայնեց. «Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը: Որևէ մեկն ինչ-որ բան փորձում է անել, բայց դրանից արդեն ոչինչ չի ստացվելու, որովհետև պայքարը բավականին բարդ գործընթաց է: Որպեսզի դու կարողանաս քաղաքական գործընթացներ իրականացնել, դու պետք է համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունենաս, որովհետև պայքարելն այնպես չէ, որ երբ ուզենաս՝ դուրս գաս ինչ-որ փողոցում գոռաս… պայքարելը նշանակում է՝ քաղաքական գործընթացներ իրականացնել, իսկ դրա համար պետք է մասնագիտական մոտեցում»:

Axasi Enoqyan«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի գնահատմամբ՝ դժվար է ասել՝ որքանով է էֆեկտիվ առանձին-առանձին պայքարելը, բայց նա կարծում է՝ կարևորն այն է, որ այս ամենի ինչի մեջ մտավ քաղաքական բաղադրիչ, և դա ցույց է տալիս, որ հնարավոր է հասնել հաջողության. «Իսկ այն մասը պայքարողների, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել քաղաքական պատասխանատվություն, նրանք, կարծում եմ, բավականաչափ հետաքրքիր գործ են անում՝ հանրային մակարդակով պահելով հետաքրքրությունը խնդրի վրա: Լավ կլիներ, որ այս երկուսը գործեին ավելի համաձայնեցված, ավելի կոմբինացված, բայց հիմա ունենք այս իրավիճակը»:

Ըստ նրա՝ քաղաքական հարթության մեջ առաջին հերթին՝ պետք է հասկանալ, թե ո՞վ էր մեղավոր այս իրավիճակի համար. «Իսկ գոնե այն ամենապարզ քննարկման դեպքում երևում է, որ դա եղել է Ռուսաստանի և մեր իշխանությունների թողտվությամբ, հիմա, եթե կարելի է առանց գլոբալ իշխանափոխության հենց մեղավորների հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծել, մեղավորներին պատասխանատվության կանչել, դա արդեն իսկ լավ է»:

 

Տեսանյութեր

Լրահոս