Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը սպառնաց բերման ենթարկել բոլոր ցուցարարներին. ոստիկանական նոր ուժեր կենտրոնացվեցին

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ոստիկանական նոր ուժեր կենտրոնացվեցին. «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի մասնակիցները կրկին նստացույց սկսեցին արդեն Հանրապետության հրապարակում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցարարները քիչ առաջ Ամիրյան և Մշատոց փողոցների խաչմերուկում նստացույց էին իրականացնում և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայատարարեց, որ ցուցարարները նստացույց են անում, որպեսզի սադրեն: Իսկ ցուցարարները «ջրցան» են պահանջում:

Վ. Օսիպյանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել ննստացույցը, այլապես սպառնաց բոլորին բերման կենթարկել:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

Akcia2 Akcia1 ert (3)

Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս