Հաղթանակ Բաթումում
Հուլիսի 1-4-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատանի սուսերամարտիկները:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան և երրերդ տեղը զբաղեցրեց նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյան:
Տղաների ճկասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Վրաստան ներկայացնող ճկասուսերակիրը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Հայաստանը ներկայացնող մեր մարզիկները՝ Խաչատուր Հարությունյանը և Արմեն Դալլակյանը, իսկ խոցասուսեր տղաներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա