Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Ժաննա Ֆրիսկեին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում այս րոպեներին տեղի է ունենում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը:
Սիրված երգչուհին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա ազգականները, ընկերներն ու երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր մինչև վերջին պահը հույս ունեին, որ նա կբուժվի: Նրան վերջին հրաժեշտը տալու են եկել Օլգա Օռլովան, Դիանա Գուրցկայան:
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մինչև ժ. 20,00-ն, իսկ վաղը տեղի կունենա թաղումը Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: