Բաժիններ՝

Թբիլիսիին ջրհեղեղի հասցրած վնասը կարող է հասնել 45 մլն դոլարի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վնասը, որը ջրհեղեղը հասցրել է Թբիլիսիին, կարող է հասնել 100 մլն լարիի (շուրջ 45 մլն դոլար), հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Վնասը բավական պատկառելի է: Հավանաբար կհասնի մինչև 100 մլն լարիի»,-ասել է նա այսօր Ցկնեթիում աղետից տուժած բնակչության հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը վնասը սկզբնապես գնահատել էր 40 մլն լարի:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք դոնորների, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ու հուսով ենք՝ դոնորական կազմակերպությունները մեզ կօգնեն հաղթահարելու այդ խնդիրները»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս