Բաժիններ՝

Ողբերգական դեպք` Երևանում. 4-ամյա երեխան հոսանքահարումից հետո մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տարեկան երեխա` հոսանքահարված վիճակում, որը մահացել է:

Այս պահին նշված բժշկական կենտրոն է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան բակում խաղալիս է եղել, երբ հոսանքահարվել է

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Շինարարների փողոցի 29 շենքի բակում, իսկ տղայի անունը Արեն Ռափյան է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս