«Այդ վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք». 1in.am
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, անդրադառնալով համայնքում վերելակի դռների արանքում մնացած երեխայի դժբախտ դեպքին, նախ ցավակցեց այդ տեղի ունեցածի կապակցությամբ, ապա հայտնեց, որ դա առանձնատան վերելակ է եղել: Այսինքն՝ երեխայի գլուխը մնացել է իրենց սեփական տան վերելակի դռների արանքում:
«Շենքում չի եղել դեպքը, թեև հասցեն ու տունը գրված է, բայց բազմաբնակարան շենքի նկարներ են տեղադրվում, ինչը թյուրիմացության մեջ է գցում: Սեփական տուն է, չորսհարկանի, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: