Բաժիններ՝

Հափշտակություն՝ հեծանիվների վարձույթի կետից

Հունիսի 3-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:

Պարզվել է, որ նա մայիսի 31-ին, ժամը 09.00-ին, Ազատության հրապարակում գտնվող հեծանիվների վարձույթի կետից բացահայտ հափշտակել է 1963 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին պատկանող 220.000 դրամ արժողությամբ հեծանիվը:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս