Անկախության վերջին 40 կիլոմետրը

Մինչ ռուսական ընկերությունը պատրաստվում է հերթական անգամ բարձրացնել Հայաստանի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, մինչ բոլորն ահազանգում են, որ, ի թիվս այլ պատճառների, դա նաև Ռուսաստանից էներգետիկ կախվածության հետևանքն է, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Իրան-Հայաստան գազատարի՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Այն վաճառվելու է… ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը: Ի՞նչ գնով, ի՞նչ պայմաններով է գազատարի այդ հատվածը վաճառվելու ռուսներին՝ երկրորդական հարց է: Էականն այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ անգամ խորհրդանշականորեն պահպանել էներգետիկ և, ընդհանրապես, պետական անկախությունը: Հասկանալի է՝ դա չէր պահպանվելու այդ 40 կիլոմետրանոց խողովակաշարով: Խնդիրը քաղաքական է ու հանգում է նրան, որ Ռուսաստանը Հայաստանում տիրապետում է ամեն ինչի: Առանց բացառության՝ ամեն ինչի:

 

Տեսանյութեր

Լրահոս