![](/banners/BeFunky-design.jpg)
Առեղծվածային դեպք Գյումրիում. հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/diak.jpg)
Tsayg.am-ի փոխանցմամբ՝ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի սկզբնամասի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ նշված տարածքում հայտնաբերվել է կոշկակարի դին: Նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը 1975 թվականին ծնված Հովհաննես Խաչատրյանի մասին է, ում կոշիկի վերանորոգման կրպակը գտնվում էր այդ տարածքում: Վերջինս մի քանի օր է կորած է եղել: Դեպքի հանգամանքները և մանրամասները ճշտվում են: