Բաժիններ՝

Վերջին զարգացումերն է՛լ ավելի են կարևորում Հյուսիս-Հարավի դերը. Գագիկ Մինասյան

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներն այսօր համատեղ կազմակերպել են խորհրդարանական լսումներ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ:

ԱԺ ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ վերջին զարգացումերն էլ ավելի են կարևորում Հյուսիս-Հարավի դերը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և ԵՏՄ-Իրան համագործակցության ֆոնին: Նա կարևորեց Պարսից ծոցի հետ կապի հաստատումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ նախագիծը ֆինանսական, տնտեսական, հանրային մեծ նշանակություն ունի, ուստի անհրաժեշտ է հանրային և խորհրդարանական վերահսկություն սահմանել: Զաքարյանը նշեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար արդեն իրականացվել են 750 մլն դոլարի համարժեք ներդրումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս