«Սերժ Սարգսյանը պաշտպանեց Ռուսաստանի դիրքերը, Նազարբաևը՝ խոցեց». Ազատ Արշակյան

«Հայաստանի այդ նախաձեռնությունը պետք է շատ ավելի վաղ լիներ, մենք նույնիսկ կարծում էինք, որ Հայաստանը կարող էր Իրան-Արևմուտք փոխհարաբերություններում ստանձնել լավ դերակատարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՏՄ ղեկավարների նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հնչեցրած հայտարարությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հարցին՝ իրատեսակա՞ն է արդյոք Իրանի համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում՝ Գ. Իսագուլյանը դրական պատասխանեց: Գ. Իսագուլյանը հավանական չի համարում Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, բայց շատ հավանական է համարում պայմանագրային հիմունքներով համագործակցությունը: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ երբեմն հասկանալի չէ՝ Ռուսաստանն ո՞ւմ շահերց ելնելով է որոշակի քայլեր անում. «Մանավանդ որ, Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան, և թվում է, թե կորցնում է նաև Բելառուսը, ոչ մի իմաստ չունի Ռուսաստանի համար, որ 70 կամ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան սերտ հարաբերություններ ունենա Ռուաստանի հետ»:

Ա. Արշակյանը կարծքում է՝ եթե Թուրքիան շատ մոտենա ԵՏՄ-ին, դա շատ նման կլինի Օսմանյան կայսրության վերականգնմանը, որը, ըստ նրա՝ «անհեթեթ» է.

«Դա Նազարբաևի կողմից տրյուկ էր՝ իր քաշն ու ազդեցությունը բարձրացնելու և արձանագրելու համար: Ուզում էր ասել, որ՝ «մենք մենակ չենք, մեզ հետ կա մեծ պոտենցիալ դաշնակից, մեր կարծիքը հաշվի առեք»: Դրան հակաքայլ արեց Սերժ Սարգսյանը, որ եթե ընդհանրապես վերականգնման խնդիր կա, ուրեմն՝ օրինական և բնական է, որ Իրանը նույնպես իր դերը կատարի Ռուսաստանի հետ նոր սկսվող հարաբերություններում: Ես դրանք համարում եմ քաղաքական տրյուկներ, բայց խաղի կանոնների մեջ էին երկուսն էլ: Դրանք պարզապես թեթևակի շանտաժներ էին, մեկը՝ Ռուսաստանի դեմ, մեկը՝ Ռուսաստանին կողմ: Սերժ Սարգսյանը պաշտպանեց Ռուսաստանի դիրքերը, Նազարբաևը՝ խոցեց»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս