Հայաստանը Թուրքիային տարանջատվելու կոչ է անում

Հայաստանը նույնպես շատ է փորձում այսօրվա Թուրքիան տարանջատել Օսմանյան կայսրությունից ու այդ հանցագործություններից, բայց այդ տարանջատվելու ընտրությունը միայն Թուրքիայի իշխանությունների ձեռքին է: Նման տեսակետ այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Տարանջատվաելու համար պետք է ճանաչել և դատապարտել և դրանով տարանջատվել: Ըստ ցեղասպանգետների՝ ժխտողականությունը ցեղասպանություն հանցագործության վերջին փուլն է և, երբ ընդունում ես ժխտողականության դիրքը, դու դառնում ես հանցակից: Մեր կոչն էլ է Թուրքիային՝ տարանջատվել: Ցավոք, դեռ չի ստացվում»:

Տեսանյութեր

Լրահոս