Կտարանջատվեն ավիացիայի ոլորտը կարգավորող լիազորված մարմինները
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է հստակ տարանջատել քաղավիացիայի ոլորտը կարգավորող լիազորված մարմինների գործառույթները, համապատասխան փոփոխություն կատարել ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում, ինչը կնպաստի ոլորտի իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։