Բաժիններ՝

Ես մտնում եմ նախագահական մրցավազքի մեջ. Հիլարի Քլինթոն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հիլարի Քլինթոնը մտադիր է մասնակցել 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Քլինթոնը պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է Դեմոկրատական կուսակցությունից:

Քլինթոնը գրել է. «Ես մտնում եմ նախագահական մրցավազքի մեջ: Յուրաքանչյուր օր ամերիկացիներին անհրաժեշտ է չեմպիոն»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն իր ընկերն է, և որ նա կլինի հիանալի նախագահ: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս