Ինչ կլինի, երբ Քիմ Քարդաշյանի երկրպագուն դառնա պառլամենտի անդամ. Փորձագետը՝ Քարդաշյանի այցի մասին

PR-ի առումով Քիմ Քարդաշյանի այցը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Այս կարծիքին է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով Քիմ Քարդաշյանի այցի մասին՝ նկատեց, որ միայն այն փաստը, որ այցի հաջորդ օրը «The Guardian»-ի, «USA Today»-ի և «Daily news»-ի նման պարբերականներն անդրադարձել էին այդ այցին, արդեն ամեն ինչ ասում է.

«Խնդիրը միայն այցը չէ։ Խնդիրն այն է, որ այդ այցի արդյունքում ոչ միայն 100 միլիոնավոր մարդիկ կտեղեկանան Հայոց ցեղասպանության մասին, այլև առաջին հերթին՝ պարզապես կտեղեկանան, որ աշխարհի քարտեզի վրա կա Հայաստան պետություն, ինչը չափազանց կարևոր է այսօր։ Մնացած ածանցյալ հարցերի մասին` տուրիզմի զարգացում, հայկական մշակույթի ճանաչում, և այլն, էլ չեմ խոսում»:

Հարցին՝ համաձայն չե՞ք այն կարծիքների հետ, որ Ցեղասպանության ճանաչման իմաստով այդ այցը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, որովհետև Հայաստանը չի վարում ճիշտ արտաքին քաղաքականություն, Կ. Քոչարյանն այսպես պատասխանեց.

Karen Qocharyan«Եթե խոսքը քաղաքական ճանաչման մասին է, այդ առումով` համաձայն եմ, ոչ մի նշանակություն չունի, եթե խոսքը նրա մասին է, որ մարդիկ կճանաչեն ու կիմանան, որ նման բան է եղել, այդ առումով շատ մեծ նշանակություն ունի: Այսինքն՝ քաղաքական ճանաչման առումով ես համաձայն եմ: Պարզ է, որ, ասենք, Բրիտանիայի Պառլամենտը չի նայելու նրան, որ Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, ու դրանից հետո ճանաչի, բայց Քիմ Քարդաշյանի շատ բրիտանացի երկրպագուներ իմանալու են, որ նման բան է եղել, որոնք անգամ չգիտեին՝ Հայաստանն ինչ բան է»:

Հարցին էլ՝ բայց նման ճանաչումը մեզ ի՞նչ կտա, Կ. Քոչարյանն այսպես պատասխանեց.

«Այն կտա, որ եթե այսօր այդ երկիրը չի ճանաչում, այն երեխան, որը հիմա Քիմ Քարդաշյանի երկրպագուն է, երբ դառնա պառլամենտի անդամ, միգուցե արդեն մի քիչ ուրիշ ձևով նայի այդ ամեն ինչին»:

 

Տեսանյութեր

Լրահոս