Բաժիններ՝

Արաբական դաշինքի ինքնաթիռները զենքով լի արկղեր են նետել Ադենում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբների դեմ գործող դաշինքի ինքնաթիռները զենքով ու հանդերձանքով արկղեր են նետել Ադենում` նախատեսված երկրից փախած նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի կողմնակիցների համար:

Այս մասին հայտնել է շիա ապստամբների կողմից պատերազմող տեղաբնակ զինյալներից մեկը: Օդից անկարգելներով նետված փայտե արկղերում գտնվել են հրաձգային թեթև զենք, հեռահաղորդակցային սարքավորում ու նռնականետեր:

Արկղերը վայրէջք են կատարել Աթ Թավահի քաղաքային թաղամասում, որը գտնվում է շիա ապստամբների հակառակորդների վերահսկողության ներքո: Ականատեսների խոսքերով` արկղերը բեռնվել են ավտոմեքենաների վրա և տարվել:

Ներկայումս շարունակվում են մարտերն Ադեն նավահանագստային քաղաքի համար, որը հանդիսանում է փախուստի դիմած նախագահի հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերի վերջին ամրակետը:

Ապրիլի 2-ին շիա ապստամբները գրավել են Ադենի կենտրոնը: Բացի այդ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտնել է, որ շիա ապստամբների ձեռքում են հայտնվել Եմենի ռազմաօդային ուժերը և բալիստիկ հրթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս