Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկուն խնդրել է ավելի քիչ հարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ինտենսիվությունը։

«Սա հետաքրքիր խնդիր է։ Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, ասել եմ, որ նա պետք է ավելի քիչ հարվածի նավթավերամշակման գործարաններին», – ասել է Թրամփը Իլինոյս նահանգում լրագրողներին։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին պատասխանել է, որ «հավանաբար, մենք այդպես էլ կանենք»։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է կայացել այս թեմայով իրենց զրույցը։ Նա կրկին կարծիք է հայտնել, որ հենց այդ հարվածներն են, այլ ոչ թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, աշխարհում դիզելային վառելիքի պակասի պատճառ դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930