Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել:

Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում:

Այնինչ բանակի հիմքում մարդն է, երկրի անվտանգության առանցքում՝ հայրենիքի պաշտպանը, և եթե դու նրա նահատակությունն ու առաքելությունը չես հարգում, համարժեք վերաբերմունք չես ցուցաբերում, քո քաղաքականության առաջնահերթություն չես սահմանում, ապա դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930