Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է․ Այդ օրը պատերազմ սկսվեց, և ես՝ որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ․ Տեր Մանուկ

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․

«Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է։

Այդ օրը պատերազմ սկսվեց, և ես՝ որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ։

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։

Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։

Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները…

Եվ հասկանում եմ, որ որոշ վերքեր ժամանակը չի բուժում։

Այսօր ես նրանց հիշում եմ ոչ միայն արցունքով, այլև աղոթքով։

Թող Աստված ընդունի նրանց լուսավոր հոգիները և խաղաղություն պարգևի նրանց։

Իսկ մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ նրանց հիշատակը երբեք չկորցնենք։

Իմ սիրելի եղբայրներ, դուք միշտ լինելու եք իմ սրտում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930