Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը ստեղծում է զարգացման նոր հնարավորություններ. Գարիբաշվիլի
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/11070229_832460636845014_3324728283009863428_o.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ:
Հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին գոհունակություն է հայտնել Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Նա բարձր է գնահատել երեք երկրների տարբեր կառույցների ղեկավարների միջև նմանատիպ հանդիպումները:
Գարիբաշվիլու խոսքերով` նման միջոցառումները նոր հնարավորություններ են բացում երեք երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վրաստանում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանները: