Ռուսաստանն ստանձնել է BRICS-ի նախագահությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ապրիլի 1-ից ստանձնում է BRICS-ի նախագահությունը, որում Ռուսաստանից բացի, մտնում են նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ-ը: BRICS-ի նախագահությունը Ռուսաստանին փոխանցում է Բրազիլիան:
Իր նախագահության ժամանակ Ռուսաստանն անցկացնելու է մի շարք միջոցառումներ, որոնցից առանցքայինy դառնալու է հուլիսի սկզբին Ուֆայում պլանավորված գագաթաժողովը: Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են գտնվելու համաշխարհային տնտեսության ու քաղաքականության առանցքային հարցերով փոխգործակցության խորացումը:
BRICS-ին բաժին է ընկնում մոլորակի բնակչության 42 տոկոսը և ցամաքային հատվածի 26 տոկոսը: 2013 թվականին համաշխարհային առևտրում BRICS-ի մասնաբաժինը կազմել է 16.1 տոկոս, ռազմական ծախսերում՝ 10.8 տոկոս, էներգիայի ավանդական տեսակների արտադրությունում՝ 40.2 տոկոս: