Յացենյուկը հաջորդ շաբաթ Մերկելի հետ քննարկելու է Ուկրաինայի բարեփոխումների հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ապրիլի 1-ին կմեկնի Բեռլին: Այս մասին Բեռլինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նրա խոսքերով` պլանավորված է, որ Յացենյուկը Բեռլինում հանդիպումներ է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Զայբերտն ընդգծել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու են Ուկրաինայում տիրող ֆինանսական դրությունն ու Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու հարցը: