Բաժիններ՝

Apple-ի գլխավոր տնօրենը պլանավորում է ողջ ունեցվածքը նվիրաբերել բարեգործությանը

Fortune պարբերականի փոխանցմամբ` Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը պլանավորում է իր ողջ ունեցվածքը նվիրաբերել բարեգործությանը: Նրա ունեցվածքը գնահատվում է 120 միլիոն դոլար, ևս 665 միլիոն դոլար կազմում են նրա սեփականության ներքո գտնվող բաժնետոմսերը:

Կուկը պատմել է, որ արդեն իսկ սկսել է գումարներ ներդնել բարեգործական տարբեր նախագծերում, սակայն կցանականար մշակել համակարգային մոտեցում, և ոչ թե պարզապես չեկեր դուրս գրել:

Կուկը պլանավորում է հումանիտար նախաձեռնություններին ամբողջովին տրվել այն բանից հետո, ինչ կվճարի իր 10-ամյա զարմուհու ուսման վճարը քոլեջում:

Թիմ Կուկն Apple-ում հայտնվել է 1998 թվականին: Մինչ այդ նա աշխատել է  IBM ընկերությունում և մոտ կես տարի հանդիսացել է Compaq-ի փոխնախագահ:

Կուկն Apple-ում աշխատելու հրավեր ստացել է նրա հիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսի կողմից: Երբ Ջոբսը 2011 թվականին թողեց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, հեռանալուց առաջ խորհուրդ տվեց, որ ընկերությունը գլխավորի հենց Կուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս