Սահմանը հատած զինվորը ծառայության ընթացքում «խնդիրներ է ունեցել». «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել և այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը:
«Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի մայրն ասաց, որ վերջին այցելության ժամանակ որդին անտրամադիր է եղել, իրենց հարցերին, թե ինչու է անտրամադիր չի պատասխանել: Մոր խոսքով, զինծառայողը զորամասի հրամանատարությանը խնդրել է, որ փոխեն իր ծառայության վայրը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: