Բաժիններ՝

«Կրակոցի արդյունքում և՛ գնդակի վրա, և՛ դուրս շպրտված պարկուճի վրա մնում են հետքեր, որոնք անկրկնելի են յուրաքանչյուր զենքի համար». Փաստաբանը՝ Ավետիսյանների գործով փորձաքննության մասին

Ցանկացած ակոսավոր հրազեն, այդ թվում` Կալաշնիկով ինքնաձիգը հնարավոր է նույնացնել իրենից կրակած թե՛ գնդակների, թե՛ պարկուճների հետ: Այս մասին այսր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ խոսելով այս գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության մասին:

«Կրակոցի արդյունքում և՛ գնդակի վրա, և՛ դուրս շպրտված պարկուճի վրա մնում են հետքեր, որոնք անկրկնելի են յուրաքանչյուր զենքի համար և դրանով նույնացում կարելի է անել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ ըստ փորձագետների՝ փորձագետների դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։

«Գնդակը, անցնելով փողի միջով, այնտեղ առկա ակոսներով, որոնք փողի մեջ հատուկ արված են, որպեսզի գնդակին պտտեցնեն՝ խոցելիությունն ավելացնելու համար, իր վրա ստանում է որոշակի նախշեր, որոնք, էլի եմ ասում, անկրկնելի են: Յուրաքանչյուր զենքում առկա ակոս՝ թողնում է միայն մեկ ձևի նախշ»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ փորձագետների կողմից համադրում է կատարվել և հստակ երևում է, որ նախշերը մեկը մյուսի շարունակությունն են: Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրում հայտմաբերվել է 28 պարկուճ, ինչից կարող ենք եզրահանգել, որ առնվազն 28 կրակոց է արձակվել Ավետիսյանների բնակարանում:

Permyakov-zenq (1)

Permyakov-zenq (2)

Permyakov-zenq (3)

Permyakov-zenq (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս