3 բնական մեթոդ՝ ոտքերի ցավերը հանգստացնելու համար

naturalhealthcareforyou.com-ը հանկարծակի մկանային ցավերից ազատվելու մի քանի բնական միջոց է առաջարկում, որոնք ներկայացնում ենք ձեզ:

1. Շարժվեք- Մկանային ցավերը շատ հաճախ ի հայտ են գալիս քիչ շարժվելու հետևանքով. մի քանի ժամ նույն դիրքով նստելը կամ պառկելը դրա վառ օրինակն է: Եթե ազատ ժամանակ ունեք՝ ֆիզիկական վարժություններ կատարեք: Եթե աշխատանքի բերումով ամբողջ օրը նստած եք, կարող եք առնվազն ժամը մեկ 10 րոպե քայլել՝ մկանային ցավերը կանխարգելելու համար:

2. Կալիումով հարուստ մթերքներ օգտագործեք- Կալիումի պակասը մկանային ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է: Կալիումի քանակն օրգանիզմում կարգավորելու համար կալիումով հարուստ մթերք օգտագործեք, օրինակ՝ կարտոֆիլ և բանան: Կարող եք նաև կալիումի քանակը կարգավորել՝ խմելով գոլ ջրով, 1ճ/գ քացախով և 1ճ/գ մեղրով պատրաստված ըմպելիք:

3. Տաք շալով փաթաթեք- Մկանային ցավերը հանգստացնելու համար սեղմեք ցավոտ մկանը և սեղմած պահեք 20 վայրկյան, այնուհետև բաց թողեք: Կրկնեք այս գործողությունը՝ մինչև ցավն անցնի: Կարող եք նաև տաք շալով փաթաթել մկանները կամ տաք լոգանք ընդունել: Տաքությունը կօգնի հանգստացնել մկանները:

Կարդացեք նաև

Եթե առաջարկված մեթոդներից և ոչ մեկը չի օգնում՝ անպայման դիմեք բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս