Սոբչակը հերքել է Ռուսաստանը լքելու մասին տեղեկությունը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չափազանցություն է համարել լուրերն այն մասին, թե հեռանում է Ռուսաստանից: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Պաշտոնապես՝ ընկերներս մի փոքր չափազանցրել են իմ վտարանդիության մասին»:
Սրանից առաջ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, թե Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով հեռացել է Ռուսաստանից: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Սոբչակն ուժեղացրել էր իր անվտանագությունը՝ կապված «գնդակահարման ցուցակի» առկայության մասին տեղեկատվություն հայտնվելու հետ:
Այդ ցուցակում Սոբչակից բացի, ընդգրկվել են նաև Эхо Москвы ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովն ու նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն էր որակել «գնդակահարման ցուցակի» առկայության մասին տեղեկությունը: