Բաժիններ՝

Պեսկովն անհեթեթություն է որակել «գնդակահարման ցուցակի» առկայության մասին տեղեկությունները

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել քաղաքական գործիչների ու լրագրողների «գնդակահարման ենթակա ցուցակի» առկայության մասին շրջանառվող տեղեկությունները, որի մասին, իբրև թե, զեկուցվել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պեսկովը հայտարարել է, որ իրեն հայտնի չեն իրավապահ ու ուժային ծառայությունների բոլոր զեկույցները, և բացի այդ, անհնար է հրապարակել դրանք:

Սրանից առաջ Новая газета-ն հայտնել է, որ «գնդակահարման ցուցակում» Բորիս Նեմցովից բացի ընդգրկվել են «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և հավանաբար, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

Новая газета-ի հաղորդմամբ` Պուտինին զեկուցվել է, որ այս ցուցակում տեղ գտած յուրաքանչյուր անձի գործով գործում է Չեչնիան ներկայացնող վարձու մարդասպանների ոչ թե մեկ, այլ` առնվազն երկու խումբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս