
Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը. մամուլ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: Մարտի 13-ին Սոբչակը ռեստորաններից մեկում ընթրիք է կազմակերպել՝ կապված L’Officiel պարբերականի նոր համարի թողարկման հետ, որը դարձավ նրա գլխավորությամբ թողարկված առաջին պարբերականը:
Սոբչակը հայտարարել է, որ չէր կարող բաց թողնել այդ ընթրիքը, ինչպես նաև «Ամուսնություն» թատերական ներկայացումը և խոստացել է, որ հաջորդ օրն իսկ որոշ ժամանակով լքելու է Ռուսաստանը:
Հաղորդավարուհու մոտ ընկերները հայտնել են, որ Սոբչակի անունն առկա է այսպես կոչված «գնդակահարման ցուցակում», և որ նա Ռուսաստանը լքել է հատուկ ծառայությունների խորհրդով: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Սոբչակն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: