Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, ապա նույն քայլին կդիմեն նաև Իսպանիան ու Իտալիան. Կամենոս
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, ապա դրանից հետո նման որոշում կընդունեն Իտալիան և Իսպանիան.
«Եթե Հունաստանը պայթի, ապա հաջորդը կլինեն Իսպանիան ու Իտալիան, իսկ հետագայում ինչ-որ պահի` նաև Գերմանիան: Դրա համար էլ մեզ անհրաժեշտ է գտնել իրավիճակը կարգավորելու եղանակը` մնալով եվրոգոտում: Անթույլատրելի է, որ հույները շարունակեն վճարել ամեն ինչի համար»:
Միևնույն ժամանակ նախարարը հերքել է Հունաստանի համար վարկային երրորդ ծրագրի անհրաժեշտությունը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հունաստանը պլանավորում է Գերմանիայից պահանջել մինչև 332 միլիարդ եվրո փոխհատուցում: