Հունաստանը պլանավորում է Գերմանիայից պահանջել մինչև 332 միլիարդ եվրո փոխհատուցում
BBC-ի փոխանցմամբ՝ Հունաստանի կառավարությունը սպառնացել է բռնագրավվել երկրում Գերմանիայի սեփականությունը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1940-1944 թվականներ) գերմանական օկուպացման համար փոխհատուցում:
Հունաստանի արդարադատության նախարար Նիկոս Պարասկևպուլոսը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել 2000 թվականին Գերագույն դատարանի ընդունած որոշումը, որում պահանջվում է փոխհատուցում վճարել 1944 թվականի հունիսի 10-ին Դիստոմո գյուղի 218 զոհերի ազգականներին:
Գերմանիան 1960 թվականին եվրոպական երկրների միջև ստորագրված համաձայնագրերի շրջանակներում Հունաստանին վճարել է 115 միլիոն մարկի փոխհատուցում: Ներկայումս Հունաստանի կառավարությունը, որը գտնվում է ֆինանսական ծանր իրավիճակում, Գերմանիայից պատրաստվում է պահանջել միլիարդավոր եվրո փոխհատուցում:
Սակայն գերմանական կողմը պնդում է, որ փոխհատուցման հարցը վճռվել է 1990 թվականին՝ նախքան երկու Գերմանիաների միավորումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զիբերտը երեկ հայտարարել է, որ Գերմանիան մեծապես վստահ է, որ փոխհատուցման հարցը լուծված է քաղաքական ու իրավական տեսանկյուններից:
Նախորդ կիրակի To Vima պարբերականը հրապարակլ էր փոխհատուցման հարցում Հունաստանի պահանջների մասին գաղտնի հետազոտությունը, որի համաձայն՝ խոսքը գնում է 269-332 միլիարդ եվրո փոխհատուցում պահանջելու մասին: Համեմատության համար՝ Հունաստանի ընդհանուր պարտքը ներկա պահին կազմում է մոտ 320 միլիարդ եվրո: