Կադիրովը հայտարարել է, որ հանուն Պուտինի պատրաստ է չխնայել իր կյանքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանդիսանում է Ռուսաստանի նախագահի հավատարիմ համախոհ և պատրաստ է նրա համար տալ իր կյանքը: Պուտինը երեկ շքանշան է շնորհել Կադիրովին:

Կադիրովն Instagram-ում գրել է, որ անսահման երախտապարտ է Ռուսաստանի նախագահին՝ իրեն նման բարձր պարգևի արժանացնելու և իր համեստ աշխատանքը գնահատելու համար: Կադիրովն ընդգծել է, որ Պուտինի աջակցությամբ ու օգնությամբ է հնարավոր եղել Չեչնիայում հաստատել ամուր խաղաղությունը.

«Մենք Ռուսաստանի նախագահի հետևակայիններն ենք: Ես մշտապես շնորհակալ կլինեմ Վլադիմիր Պուտինին այն ամենի համար, ինչը նա արել է անձամբ ինձ համար ու իմ ժողովրդի համար: Ես մշտապես հանդիսանում եմ նրա հավատարիմ համախոհը՝ անկախ նրանից նա նախագահ է, թե ոչ:

Նման մարդու համար կյանքը տալն ամենահեշտ առաջադրանք է: Ես վստահեցնում եմ, որ կկատարեմ յուրաքանչյուր հրաման, հանուն նրա կկատարեմ յուրաքանչյուր բարդության առաջադրանք, անկախ նրանից, թե դա որքան կարժենա ինձ համար»:

Տեսանյութեր

Լրահոս