Բժեզինսկին հայտնել է, թե Պուտինն ինչու է շարունակ ցուցադրում իր միջուկային պոտենցիալը
Gordonua.com-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին վստահ է, որ ռուսական բանակը պատրաստ չէ ոչ միայն Արևմուտքի հետ խոշորամասշտաբ պատերազմին, այլև չի դիմանա տեղական նշանակության ռազմական գործողություններին:
Բժեզինսկին վստահ է նաև, որ հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ ցուցադրում է իր միջուկային պոտենցիալը, ինչը Բժեզինսկին որակել է որպես հակարդյունավետ միջոց: Բժեզինսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգուշացնի Ռուսաստանին՝ կապված ռազմական գործողությունները վերսկսելու հետ.
«Օրինակ, ԱՄՆ-ն պետք է հայտարարի, որ Մարիուպոլի և կարևոր այլ քաղաքների վրա հարձակման դեպքում չի ունենա ընտրության այլ հնարավորություն, բացի Ուկրաինայի զինված ուժերին պաշտպանական սպառազինությամբ ապահովելուց»: