Սոդայից պատրաստված շամպուն մազերի համար

Գիտնականներն անընդհատ փորձում են սոդայի նոր սննդարար հատկանիշները բացահայտել: Արդյոք գիտեի՞ք, որ սոդան կարող եք օգտագործել նաև որպես մազերի որակը լավացնող միջոց: Այն իսկապես գործում է՝ ընդամենը մի քանի գործածումից հետո մաքրում է շամպունի կամ կոնդիցիոների մնացորդները, փայլ հաղորդում մազերին: Ըստ yourstylishlife.com-ի՝ շամպունի փոխարեն կարող եք կանոնավոր կերպով օգտագործել սննդային սոդան, և ձեր մազերը հրաշալի տեսք կունենան: Առհասարակ, շամպուն կամ այլ խնամքի միջոցներ գնելիս հիմնականում ուշադրություն եք դարձնում հոտին, սակայն հազվադեպ եք ուշադրություւն դարձնում դրանց բաղադրությանը: Եվ, ամենայն հավանականությամբ, գնում եք մի ապրանք, որը մեջ առկա են ավելի քան 4000 քիմիական տարրեր:

Որոշ շամպուններ չորացնում են մազերը, և եթե դրան ավելացնենք նաև մազերի կոնդիցիոները՝ ձեր մազերն ավելի վատ վիճակում կհայտնվեն: Մազերն առողջացնելու համար միայն կտրելը բավարար չէ, փորձեք կերակրի սոդայի և քացախի համադրությունը:

Ձեր մազերն ավելի շքեղ, փայլուն, ուժեղ կլինեն առաջարկվող խառնուրդի շնորհիվ: Ձեզ ենք ներկայացնում բուժիչ միջոցը: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ այս մեթոդը յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ կրկնելն է: Այն մատչելի է, արդյունավետ, պարզ է և առանց քիմիկատների է:

Սկսենք սկզբից.

Կարդացեք նաև

Սկզբում ձեզ համար տարօրինակ կթվա առանց շամպունի մազերը լվանալը, սակայն համբերատար եղեք, քանի որ արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Կերակրի սոդա

This-Baking-Soda-Shampoo-Will-Save-Your-HairՍոդան և ջուրը պետք է խառնել 1/3-ի հարաբերակցությամբ: Մինչև ուսերը հասնող մազերի համար անհրաժեշտ կլինի 2-3 ճ/գ կերակրի սոդա և 3 անգամ ավելի ջուր: Փոքր տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և կարող եք տարածել խառնուրդը մազերին՝ կախված դրանց երկարությունից: Այն կարող եք տարածել չոր կամ թաց մազերին: Սկսեք արմատներից: Թողեք խառնուրդը մնա 1-3 րոպե և տաք ջրով լվացեք մազերը: Ջրով լվանալուց հետո մազերին քսեք քացախի խառնուրդը

Քացախի խառնուրդը

Խնձորի քացախն ու ջուրը խառնեք ¼-ի հարաբերակցությամբ: Եթե տանել չեք կարողանում քացախի բույրը, ապա ավելացրեք լավանդայի կամ անանուխի յուղ:

Ինչպե՞ս օգտագործել

Գլուխը ետ պահեք և փակեք աչքերը: Այդպիսով կխուսափեք քացախի ՝ աչքերի մեջ լցվելուց: Քացախի խառնուրդը տարածեք մազերին: Եթե երկար մազեր ունեք, գլուխն առաջ պահեք (աչքերը փակ, իհարկե), և լցրեք քացախը մազերի ծայրերին: Սպասեք մի քանի վայրկյան, այնուհետև սառը ջրով լվացեք գլուխը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս