Բաժիններ՝

Քաղաքացին հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի, ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 124 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 66 փամփուշտ և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացանի 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս