Բաժիններ՝

Նոր մանրամասներ Լիճքում կատարված սպանությունից. հանցագործությունից 2 ժամ առաջ ծեծի է ենթարկվել սպանվածի եղբայրը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կատարված սպանությանը նախորդել են այլ իրադարձություններ:

Կայքի  տեղեկություններով՝ սպանության մեջ մեղադրվող Լիճքի բնակիչ 29-ամյա Արմեն Գորոյանն ու իր 5 ընկերները (Գառնիկ Նիկողոսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Գորոյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները և ոմն Արիս) սպանությունից 2 ժամ առաջ Լիճք գյուղի տակ գտնվող բենզալցակայանի մոտ հարձակվել ու փայտե մահակներով ու ոտքերով ծեծել են սպանվածի եղբորը` Արայիկ Յուրիկի Իրիցյանին:

Ծեծի արդյունքում՝ 37- ամյա տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին, սակայն, նա իրավապահներին հայտնել է միայն եղբոր սպանությունից շուրջ 1 շաբաթ անց: Նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակումներում Գորոյանն ու իր ընկերները գյուղում իրենց այլ «քաջագործություններով» ևս աչքի են ընկել:

Լիճքում պատմում են, որ Արթուր Իրիցյանի սպանությունից 3 օր առաջ էլ` հունվարի 23-ին, ցերեկը, գյուղի դպրոցի դիմաց Արմեն Գորոյանն ու նրա երկու ընկերները՝ Կարեն Մկրտչյանն ու Էդուարդ Սրքոյանը փայտերով ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի` նրան ևս մարմնական վնասվածքներ պատճառելով:

Այս դեպքի հանգամանքները պարզելու համար ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս