Խաղամոլ զինծառայողները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Այն, որ ՀՀ զինված ուժերում բավականին տարածված է փողի վրա թղթախաղը, խոսակցական լեզվով ասած՝ «ղումարը», գաղտնիք չէ։ Այս երեւույթը բազմիցս պատճառ է դարձել թղթախաղում տարված զինվորների նկատմամբ բռնությունների կամ ոչ կանոնադրային հարաբերու-1 թյունների այլ դրսեւորման։
Ուշագրավ է, որ, այնուհանդերձ, լինում են դեպքեր, երբ զինծառայողներին թղթախաղի համարնաեւ պատասխանատվության են ենթարկում։
Ահավասիք նման դեպերից մեկը։
Երեւանի բնակիչ, 1992թ. ծնված Նիկոլայ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ. օգոստոս ամսից մինչեւ հոկտեմբեր ծառայության վայրում՝ գումարտակի ննջասենյակում, գումար ստանալու նպատակով նույն զորամասի զինծառայող, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված շարքային Կարեն Սարգսյանի հետ զբաղվել է մոլախաղով։
Կրտսեր սերժանտ Ն.Համբարձումյւսնը մոլախաղում հաղթելով շարքային Կ. Սարգսյւսնին՝ նրանից ստացել է 24 հազար դրամ։ Երկուսին էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 1-ին մասով։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։