Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանը կզբաղվի նավթի փոխադրմամբ. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Globaltrans-ի համասեփականատերեր Նիկիտա Միշինը, Կոնստանտին Նիկոլաևը և Անդրեյ Ֆիլատովը նավթի ու նավթամթերքի փոխադրման բիզնեսում ներգրավել են նոր գործընկերոջ: Նրանք «Բալտտրանսսերվիս» (БТС) ԲԲԸ-ի 40 տոկոսը վաճառել են «Վարդանյան, Բրոյթման ու գործընկերներ» ԲԲԸ-ին:

Այս մասին թերթին հայտնել է գործարքի կողմերից մեկին մոտ կանգնած աղբյուրը: Դա հաստատել են գործարարներից մեկն ու «Վարդանյան, Բրոյթման ու գործընկերներ»-ից նրա գործընկերը: Գործարքից հետո Globaltrans-ին մնացել է БТС-ի 60 տոկոսը: Ռուբեն Վարդանյանն ու «Տրոյկա դիալոգի» գծով նրա նախկին գործընկեր Միխայիլ Բրոյտմանը գնել են БТС երկաթուղային օպերատորի 40 տոկոսը:

БТС-ը Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ու Բալթյան երկրներում նավթի խոշորագույն փոխադրողներից մեկն է: «Վարդանյան, Բրոյթման ու գործընկերներ» ընկերության բացման մասին Վարդանյանը հայտարարել է նախորդ գարնանը:

39007741_news_bigpic

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս