Մահացել է Անդրանիկ Հարությունյանը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Andranik-Harutyunyan.jpg)
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
168.am-ը ցավակցում է Անդրանիկ Հարությունյանի հարազատներին, մտերիմներին և ընկերներին: