Յուրա Մովսիսյան. «Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք»
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավակցել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ:
«Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել եւ աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, շատ ծանր պահեր է ունեցել: Այն մեզ դարձրել է ավելի ուժեղ: Եկեք միասին հաղթահարենք այս դժվարությունը: Հայերը անպարտելի են, երբ միասնական են: Աստված ձեզ պահապան»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին, իսկ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: