Բաժիններ՝

Ժամը 18։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Սելիմի լեռնանցքում և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս