Հրանուշ Հակոբյանը ամփոփել է տարին

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ընդլայնել են համագործակցության շրջանակները, որպես քաղաքական առումով ձեռքբերում նշեց հայրենիք-սփյուռք գործակցության զարգացումը, ԼՂ ճանաչման գործընթացի սկսումը, արքայազն Չարլզի այցելությունը ՀՀ և այլն: Ըստ նրա՝ շարունակվում է ռազմավարական խնդիրների իրականացումը՝ օգնել հայապահպանությանը Սփյուռքում, օգտագործելով Սփյուռքի ներուժը նպաստել ՀՀ զարգացմանը և նպաստել սյուռքահայերի վերադարձին հայրենիք:

Հ.Հակոբյանը կարևորեց «Սփյուռք» ամառային դպրոցը, որը նպաստում է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը, կարևորեց երիտասարդ ժուռնալիստների, եիտասարդ ուսուչիների այցելությունները, «Իմ Հայաստան» փառատոնը, որը բաժանվեց ըստ ուղղությունների և այնպես արվեց, որ գան ՀՀ և համերգներ տան, երգը պարից է առանձնացվել, դրվեց դուդուկի փառատոն, եկան 37 պարախմբեր 17 երկրներից:

«Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 25-ը, հայտարարում ենք հայ երգի օր և փառատոնը նվիրում ենք Կոմիտասին»,- ասաց նախարարը:

Նա կարևորեց «Արի տուն» ծրագիրը, որ բազմաթիվ երատասարդներ գալիս են, ծանոթանում հայրենիքի հետ, շատերը սովորում են տեղի համալսարաններում. «Արդյունքները իրոք շատ լավն են: Առաջին անգամ Ղարաբաղից երեխաներ բերեցինք, նաև Սիսիանից, որը երտասարդության քաղաք էր հայտարարվել»:

Նրա խոսքով՝ 6 տարում 84 համաժողով է կազմակերպվել: Հ.Հակոբյանը քաղաքական ձեռքբերում համարեց, որ սկսել են աշխատել իսլամացած, ծպտյալ հայերի հետ և այժմ շատերը հայտարարում են, որ հայ են, կնքվում են, ընդունում են իրենց արմատները: Նա նշեց, որ երկու նախկին ծպտյալներ այժմ սովորում են Երևանի համալսարանում հայոց լեզու, որ գնան Տիգրանակերտ, որի տարածքում հայկական դպրոցի բացման ուղղությամբ են աշխատանքներ տարվում:

Հ.Հակոբյանը կարևորեց Ցեղասպանության համաժողովների, համահայկական համաժողվների անցկացումը: Ըստ նրա՝ Հայաստան-Սփյուռք հինգերրորդ համաժողովի ժամանակ «հայրենիք-Արցախ-սփյուռք» եռամիասնության հավաքի արդյունքում ընդունվեց հայտարարություն, որն ուղղված է առաջիկայում մեր ժողովրդի պահանջների ամրապնդմանը՝ ՀՀ հզորացում ու զարգացում, ԼՂՀ հարցի կարգավորում, Ցեղասպանության ճանաչում և դատապարտում:

Տեսանյութեր

Լրահոս