Հայկազ Բաղմանյանը՝ սահմանի, բանակի դժբախտ դեպքերի, իր թանկարժեք մեքենայի մասին. news.am
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի, բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի եւ իր թանկարժեք մեքենայի մասին։
Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարվածությունը սահմանին:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ: Ուղղաթիռի խոցվելուց հետո իրավիճակը համեմատաբար լարված է, դրան հաջորդեցին պատասխան հետախուզական գործողություններ, որոնց հակառակորդը փորձում է պատասխան տալ։
Պատերազմի վերսկսկման հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
20 տարի է ՝Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունն առկա է, սակայն պատերազմի իրական վտանգ չկա։ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ, որ կհաղթի, հակառակ դեպքում` պատերազմը վաղուց կսկսեր, նրանք համոոզված են, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվեն։
Այս տարվա ամռանը ադրբեջանցի դիվերսանտներին հաջողվեց ներթափանցել հայկական տարածք։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
Այն տարածքները, որտեղով ներթափանցել էին դիվերսանտները, լեռնային ռելիեֆ ունեն եւ հնարավոր էր այդ տարածքներով ներթափանցում: Այնպես չէ, որ այդ տարածքով հնարավոր չէ ներթափանցումը: Այդ խումբը անցել է սահմանը, մտել գյուղ, երեխան տանը մենակ է եղել, երեխային տարել են, որից հետո հանդիպել են սպային, որը չի էլ մտածել, որ դրանք հնարավոր է ադրբեջանցիներ լինեն: Նրանք տեղանքին լավ ծանոթ են եղել, նրանցից մեկը նույնիսկ տեղացի է եղել, մի քանի անգամ են գյուղ մտել։ Կասկած չկա, որ ձերբակալված դիվերսանտներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եւ հատուկ նպատակներով են ուղարկված եղել։ Դա երեւում է նրանցից առգրավված զենք-զինամթերքից եւ նրանց պատրաստվածությունից:
Դիվերսանտների ներթափանցումից հետո ինչ-որ քայլեր արվո՞ւմ են սահմանները ամրապնդելու համար:
Բանակն ամեն ինչ անում է` սահմաններն ամուր պահելու համար, սակայն հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման դեպք շաբաթը 1-2 անգամ գրանցվում է, որոնք անհաջողության են մատնվում: Մարտական դիրքերում հսկողությունն ենք ուժեղացնում, նաեւ աշխատում ենք սահմանապահ բնակիչներին զինելու ուղղությամբ, որոնք, ի դեպ, առանց զենքի էլ բավական անվախ, դուխով մարդիկ են։
Ինչո՞վ են պայմանավորված դժբախտ դեպքերը բանակում:
Ի վերջո բանակը մեր հասարակության դեմքն է, մենք ինչքան հնարավոր է՝ փորձում ենք բանակում դաստիարակել երիտասարդներին, սակայն բանակի դժբախտ դեպքերը նաեւ դաստիարակությունից են գալիս, իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ բանակի սպաները:Ամեն դեպքում բանակում տեղի ունեցած պատահարների դեպքերով քննություն է իրականացվում, եւ ճշմարտությունը պարզվում է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: