Քարաթափում Մեղրի-Կապան ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/qaratapum-Lori-3.jpg)
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի – Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ` «Արևիկ» ցուցանակի մոտակայքում, տեղի ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն